Orbiter-3 ԱԹՍ խոցած զինծառայողները պարգևատրվել են

Orbiter-3 ԱԹՍ խոցած զինծառայողները պարգևատրվել են

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պետական պարգևներ է հանձնել հուլիսի 18-ին հակառակորդի Orbiter-3 տիպի անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողներին:

Օգոստոսի 7-ին Հարությունյանը, ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ, այցելել է կենտրոնական ուղղությամբ տեղակայված տանկային բրիգադներից մեկը:

Զորամասում կատարած շրջայցի ընթացքում հանրապետության նախագահը ծանոթացել է իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին և զինծառայողների կենցաղային պայմանների հետագա բարելավման ուղղությամբ տվել անհրաժեշտ հանձնարարականներ:

Հուլիսի 18-ի առավոտյան՝ ժամը 06:38-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի Orbiter-3 տիպի անօդաչու թռչող սարք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---