Հայկական Superannotate ստարտափը համավարակի պայմաններում $3 մլն ներդրում է ստացել

Հայկական Superannotate ստարտափը համավարակի պայմաններում $3 մլն ներդրում է ստացել

PanARMENIAN.Net - Հայկական Superannotate ստարտափը համավարակի պայմաններում կարողացել է 3 մլն դոլար ներդրում ստանալ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Ընկերության ստեղծած անոտացիոն գործիքը, որի հիմքում արհեստական բանականությունն է, օգտագործվում է բազմաթիվ ոլորտներում՝ ինքնագնաց մեքենաներից մինչև անվտանգության համակարգեր և առողջապահություն:

«Համոզված եմ, որ նորարարությունների, գիտական ներուժի ու ձեռնարկատիրական ճկուն մտքի համակցությունը Հայաստանում նոր որակի տնտեսության ստեղծման հիմքն է», - ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հայկական Krisp ընկերությունը $5,000,000 ներդրում է ստացել։ Krisp հավելվածը միանում է Skype-ով, Slack-ով կամ այլ ծառայություններով զանգի ժամանակ և արգելափակում աղմուկը խոսակցության ընթացքում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---