Հրթիռով Բեյրութի նավահանգստի խոցումը պատկերող տեսանյութերը կեղծ են

Հրթիռով Բեյրութի նավահանգստի խոցումը պատկերող տեսանյութերը կեղծ են

PanARMENIAN.Net - Բեյրութում օգոստոսի 4-ի պայթյունից րոպեներ անց մի քանի ռակուրսից նկարված բազմաթիվ տեսանյութեր են հրապարակվել, որոնցից ոչ մեկում չի երևում` ինչպես է որևէ զինատեսակ պայթեցնում նավահանգիստը։ Ըստ այդմ` ավելի ուշ հայտնցած յուրաքանչյուր այլ տեսանյութի, որում երևում են հնարավոր հրթիռներ, պետք է կասկածանքով վերաբերվել։ Այս դեպքում պարզ է, որ մարդիկ տեսանյութեր են կեղծել` ուկնդիրներին մանիպուլացնելու և մոլորեցնելու նպատակով, գրում է Bellingcat-ը։

Լայն տարածում ունեն կեղծ տեսանյութերը, որտեղ իբրև թե երևում են` ինչպես է հրթիռը հարվածում նավահանգստին։ Այդ հրթիռները համ վիդեոխմբագրման միջոցով ավելացված ֆեյքեր են, կամ ուղղակի թռչուններ են։

Տեսանյութում համեմատական է տարված բնօրինակ և խմբագրված կադրերի միջև։

Իսկ այս տեսանյութում երևացող թռչունը ներկայացվում է որպես հրթիռ։ Կադրերը դանդաղեցնելու դեպքում երևում է, որ թռչուն է։

Լիբանանում պայթյունից հետո երկրում և աշխարհի շատ այլ երկրներում դավադրապաշտական բազում տեսություններ և ֆեյքեր են սկսել շրջանառվել։ Ոմանք նույնիսկ ենթադրում էին, թե Լիբանանում ատոմային ռումբ է պայթել։

Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։

Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Հայտնի է հայ 11 զոհի և 250 վիրավորի մասին։ Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---