ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերը հատել են 40,000-ը 8 օգոստոսի 2020 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում օգոստոսի 8-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 40,185-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 200-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Մահվան ևս 8 դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 785 դեպք կա, այլ պատճառով՝ 228։ Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 68 (կին), 64 (կին), 90 (տղամարդ), 78 (տղամարդ), 82 (կին), 62 (տղամարդ), 73 (կին) և 51 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Ապաքինվել է ևս 387 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 32,395-ն է։ Փաստացի բուժվողների թիվը 6777 է։ Մեկ օրում թեստավորվել է 1444 մարդ։ Ընդհանուր առմամբ, 174,438 թեստ է արվել։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում |