Հնդկաստանում 191 ուղևորով ինքնաթիռ է վթարվել․ 18 զոհ կա

Հնդկաստանում 191 ուղևորով ինքնաթիռ է վթարվել․ 18 զոհ կա

PanARMENIAN.Net - Air India Express ավիաընկերության ինքնաթիռը 191 ուղևորով վթարվել է Հնդկաստանի հարավային Կոժիկոդե քաղաքի օդանավակայանում, ոստիկանության տվյալով 18 մարդ մահացել է, 35-ը՝ վնասվածք ստացել, փոխանցում է The Indian Express-ը։

Աղբյուրի տվյալով՝ մահացածների ցանկում է նաև օդաչուն։

«Բոինգ-737»-ը մոտեցել է թռիչքուղուն և երկու մասի բաժանվել, հայտնել են Հնդկաստանի քաղավիացիայի կոմիտեից։

Վթարը Հնդկաստանի ժամանակով 19։00-ին է եղել (17:30 Երևանի ժամանակով), ինքնաթիռը վթարվել է ուժեղ անձրևի պայմաններում։

Ինքնաթիռը Դուբայից է վերադարձել։ Air India Express-ը Air India-ի լոուքոսթերն է։ 2010-ի մայիսին 158 մարդ էր մահացել Հնդկաստանի Մանգալուրուում բյուջետային ավիաընկերության ինքնաթիռի վթարից։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---