Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք կա

Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է գրանցվել: Վարակը հաստատվել է Ասկերանի շրջանի Այգեստանի համայնքի 2 կոնտակտավորի մոտ, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Միևնույն ժամանակ, Covid-19-ի ախտորոշմամբ 12 հիվանդ ապաքինվել և լքել մեկուսացման վայրը:

Այսպիսով, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակը հաստատվել է 250 մարդու մոտ, որից 213-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 36, ընդհանուր մեկուսացված է 64 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 156 նմուշառում է իրականացվել:

Համաճարակի բռնկումից ի վեր կատարվել է 6838 փորձանմուշի հետազոտություն:

Օգոստոսի 7-ին և 6-ին Արցախում կորոնավիրուսով վարակի նոր դեպքեր չէին հայտնաբերվել։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հավանություն է տվել պարետի առաջարկությունը, ըստ որի` հաշվի առնելով կորոնավիրուսով վարակի նոր դեպքերի բացակայությունը, առաջիկա օրերին կվերանայվի սահմանափակ թվով մարդկանց մասնակցությամբ հանրային միջոցառումների անցկացման կարգը՝ 20-ի փոխարեն թույլատրելով մինչև 60 անձի ներկայությունը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---