Հեզբոլլահը հերքում է Բեյրութի նավահանգստում զենք պահելու մասին լուրերը

Հեզբոլլահը հերքում է Բեյրութի նավահանգստում զենք պահելու մասին լուրերը

PanARMENIAN.Net - Լիբանանի տարածքում գործող Հեզբոլլահ արմատական շարժման առաջնորդ Սայադ Հասան Նասրալլահը կտրականապես հերքել է Բեյրութի նավահանգստում զենք և զինամթերք պահելու մասին լուրերը և կոչ է արել բաղմակողմանի հետաքննություն իրականացնել` մեղավորներին պատժելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ավելի վաղ Հեզբոլլահը հերքել էր նաև նավահանգստին հարվածելու լուրերը։

Լիբանանում պայթյունից հետո երկրում և աշխարհի շատ այլ երկրներում դավադրապաշտական բազում տեսություններ և ֆեյքեր են սկսել շրջանառվել Նավահանգիստը խոցելու մասին։

Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։

Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Հայտնի է հայ 11 զոհի և 250 վիրավորի մասին։ Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։

Photo. AFP/HO/IRAN PRESS
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---