Ինչպես են Բելառուսում ընթացել հակաիշխանական ցույցերն ընտրություններից հետո

Ինչպես են Բելառուսում ընթացել հակաիշխանական ցույցերն ընտրություններից հետո

PanARMENIAN.Net - Օգոստոսի 9-ին Բելառուսի տարբեր կետերում նախագահական ընտրությունների ավարտից անմիջապես հետո վերսկսել են հակաիշխանական ցույցերը։ Մայրաքաղաք Մինսկում դրանք վերաճել են բախումների և ուղեկցվել իրավապահների կողմից բիրտ ուժի կիրառմամբ։ Հայտնի է մեկ մարդու մահվան մասին։

Իրավապաշտպանները հայտնել են առնվազն 140 ցուցարարի ձերբակալման մասին։ Նրանց խոսքով՝ ձերբակալվածների թիվն ավելին կարող է լինել։ Հայտնի է նաև ընտրությունների նախօրեին և հենց օգոստոսի 10-ին մոտ 70 դիտորդի ձերբակալման մասին։ Ձերբակալություններից չեն խուսափել նաև տեղի և արտերկրի լրագրողները, ընդդիմադիր թեկնածուների շտաբների անդամները։

Օգոստոսի 10-ի առավոտյան ԿԸՀ-ն հայտարարել է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընտրություններում հավաքել է ձայների 80.23%-ը, իսկ նրա հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան՝ 9.9%։ Մասնակցությունն ընտրություններին կազմել է 84.23%։ Ընդդիմադիրների ստեղծած ալտերնատիվ «Գոլոս» հարթակում ընտրությունների արդյունքների պատկերը ճիշտ հակառակն է։

Ուժայինների մեքենան մխրճվել է ցուցարարների ամբոխի մեջ։

Մեկ այլ դրվագում մեքենան վրաերթի է ենթարկել մեկ ցուցարարի, որը գանգուղեղային վնասվածքից մահացել է։

NEXTA Telegram-ալիքի հրապարակած տեսանյությում երևում է՝ ինչպես են ուժայինները ծեծում մարդկանց՝ գոռալով «պետք էր տանը մնալ» և «փոփոխություննե՞ր էիք ուզում»։

Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, ինչի հետևանքով ծանր վիրավորվել են որոշ ցուցարարներ։

Ընդդիմադիրները պնդում են, որ հատուկ ջոկատայիններն ուժ են կիրառել նաև իրենց բակերում գտնվող և ցույցերին չմասնակցող բելառուսցիների հանդեպ։

Կարդացեք նաև՝ «Տառականը» ընդդեմ երեք կնոջ․ Բելառուսում ընտրությունները կարող են ավարտվել հեղափոխությամբ կամ արյունով»

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---