Լիբանանում ցույցերի ֆոնին 2 նախարար է հրաժարական տվել

Լիբանանում ցույցերի ֆոնին 2 նախարար է հրաժարական տվել

PanARMENIAN.Net - Բեյրութում հզոր պայթյունից հետո սկսված զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին 2 նախարար հրաժարական է տվել՝ տեղեկատվության նախարար Մանալ Աբդել Սամադը և շրջակա միջավայրի և վարչական զարգացման նախարար Դամիանոս Քաթթարը։

Վերջինս հայտարարել է, որ «անպտուղ կառավարությունը» բազմաթիվ ձախողումներ է ունեցել և այժմ ինքը հույսը դնում է երիտասարդության վրա, գրում է Deustche Welle-ն։

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբն ավելի վաղ հայտարարել էր, որ օգոստոսի 10-ին կառաջարկի կառավարությանն արտահերթ ընտրություններ անկացնել։

Խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերին, ըստ կառավարական NNA հեռուստաալիքի՝ հայտարարել է, որ օգոստոսի 13-ին արտահերթ նիստ է գումարելու, որտեղ կառավարությունը պետք է հաշվետու լինի երկրի մայրաքաղաքում տեղի ունեցած «հանցագործության» համար։

Օգոստոի 9-ին խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարները քարեր և ճայթուկներ էին նետում ոստիկանների ուղղությամբ։ Իրավապահներն իրենց հերթին արցունքաբեր գազ են կիրառել։ Օգոստոսի 8-ի ցույցերի ժամանակ ևս բախումներ են եղել ոստիկանների և ցուցարարների միջև։ Որոշ նախարարություններ պաշարվել էին ցուցարարների կողմից։ Լիբանանի Կարմիր խաչը հայտարարել էր 238 տուժածի մասին, որից 63-ը հոսպիտալացվել է։

Photo. Reuters
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---