Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին10 օգոստոսի 2020 - 13:25 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Հուսով եմ, որ Ձեր պետական գործունեությունը կնպաստի ռուս-բելառուսական հարաբերությունների փոխշահավետ զարգացմանը բոլոր ոլորտներում, համագործակցության խորացմանը Միութենական պետության շրջանակում, ինտեգրման գործընթացների զարգացմանը ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակում, ինչպես նաև ռազմաքաղաքական կապերի սերտացմանը ՀԱՊԿ-ում։ Դա, անշուշտ, բխում է ՌԴ և Բելառուսի եղբայրական ժողովրդների շահերից»,- ասվում է Պուտինի շնորհավորական հեռագրում։ Օգոստոսի 10-ի առավոտյան ԿԸՀ-ն հայտարարել է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընտրություններում հավաքել է ձայների 80.23%-ը, իսկ նրա հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան՝ 9.9%։ Օգոստոսի լույս 10-ի գիշերը Բելառուսում նախագահական ընտրություններից հետո Մինսկում և մյուս խոշոր քաղաքներում բողոքի ցույցերի առնվազն 140 մասնակից է ձերբակալվել։ Ուժայինների և ցուցարարների բախումները Մինսկի կենտրոնում շարունակվել են մինչև գիշերվա 3-ը, որից հետո ցուցարարները սկսել են ցրվել։Մինսկի, Բրեստի, Գրոդնոյի և այլ քաղաքների բնակիչները փողոց էին դուրս եկել այն բանից հետո, երբ ԿԸՀ-ն հայտարարել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հաղթանակի մասին այն ընտրատեղամասերում, որտեղ արդեն ամփոփվել էին արդյունքները։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |