Սամվել Ալեքսանյանը պահպանել է շաքարավազի և կարագի շուկայում գերիշխող դիրքը10 օգոստոսի 2020 - 14:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 24.7 մլն դրամի տուգանք է կիրառել գործարար Սամվել Ալեքսանսանյանին պատկանող «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ի նկատմամբ՝ շաքարավազի շուկայում գերիշխող դիրքի չարաշահման համար: Եվս 17.6 մլն դրամի տուգանք կիրառվել է կարագի շուկայում նույնի համար: 2018-ի հունվարից մարտ «Ալեքս էնդ Հոլդինգը» շուկայում առավել էժան շաքարավազի առկայության դեպքում իր արտադրած և ներմուծած ապրանքի գինն իջեցրել է այնքան, որ հնարավոր լինի իրացնել այն մրցունակ գնով՝ որոշ դեպքերում վնասներ կրելով: Արդյունքում՝ տնտեսվարողներն այլևս նպատակահարմար չեն գտնում գործունեություն ծավալել: Միաժամանակ, հոլդինգն այնպես է արել, որ շաքարավազի խոշոր գնորդներն ու տնտեսական կարողություններ և հնարավորություններ ունեցող տնտեսվարողների համար նպատակահարմար չլինի ինքնուրույն շաքարավազ ներմուծել։ «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ին հանձնարարվել է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 ամսում վերացնել խախտումը՝ շաքարավազի իրացման պայմանները և գնային քաղաքականությունը համապատասխանեցնելով օրենքին։ 2018-ի հուլիսից ապրիլ «Սիթի» ընկերությունը կարագներն իրացրել է խտրական պայմաններով՝ ավելի բարձր շահութաբերությամբ, առևտրային կետերի դարակաշարերում դրանք ներկայացրել առավել փոքր քանակությամբ, ինչն էլ հանգեցրել է ապրանքի զգալի քիչ իրացմանը: «Սիթի»-ին խախտումը վերացնելու համար 3-ամսյա ժամկետ է տրվել՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |