Փայլանը՝ թուրք նախարարին․ Ինչո՞ւ թույլ չեք տալիս Արամ Տիգրանի աճյունը վերաթաղել Դիարբեքիրում

Փայլանը՝ թուրք նախարարին․ Ինչո՞ւ թույլ չեք տալիս Արամ Տիգրանի աճյունը վերաթաղել Դիարբեքիրում

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հայտնի երաժիշտ Արամ Տիգրանի աճյունը Դիարբեքիրում վերաթաղելու մասին հարցը բարձրաձայնել է խորհրդարանում։ Նա գրավոր հարցում է հղել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին, գրում է Ermenihaber-ը։

Փայլանը հետևյալ հարցն է ուղղել նախարարին. ինչո՞ւ թույլ չեք տալիս, որ Արամ Տիգրանն իր կտակի համաձայն թաղվի Դիարբեքիրում։

Փայլանը նախարարին նաև հետևյալ հարցերն է ուղղել՝ արդյոք նախարարությունն Արամ Տիգրանի հիշատակը հավերժացնելու նպատակով հանդես գալու է որևէ նախաձեռնությամբ։

Արամ Տիգրանը հայտնի երգիչ և երաժիշտ է։ Նա մահացել է Աթենքում 2009-ին։ Նրա ցանկությունն էր թաղվել Դիարբեքիրում, սակայն թուրքական իշխանությունները թույլ չեն տվել հայ երաժշտի աճյունն ամփոփել տեղի հայկական գերեզմանատանը։

Արամ Տիգրանը ծնվել է Սիրիայի Ալ-Քամիշլի քաղաքում։ Նրա ընտանիքը 1915թ․ Հայոց ցեղապանությունից մի կերպ փրկված դիարբեքիրցի ընտանիքներից էր։

Տիգրանը մասնագիտացել է ուդ նվագելու մեջ։ Քսան տարեկանից իրեն նվիրել է երաժշտությանը։ Հիմնականում ստեղծագործել և երգել է երեք լեզվով՝ քրդերեն, արաբերեն և հայերեն։ Ձայնագրել է մոտ 230 երգ քրդերենով, 150՝ արաբերենով, 10՝ ասորերենով, 8՝ հունարենով։ Արամ Տիգրանը եղել է Քուրդստանի բանվորական կուսակցության առաջնորդ, Աբդուլլահ Օջալանի ամենամտերիմ և ամենավստահելի մարդը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---