Փայլանը՝ թուրք նախարարին․ Ինչո՞ւ թույլ չեք տալիս Արամ Տիգրանի աճյունը վերաթաղել Դիարբեքիրում11 օգոստոսի 2020 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հայտնի երաժիշտ Արամ Տիգրանի աճյունը Դիարբեքիրում վերաթաղելու մասին հարցը բարձրաձայնել է խորհրդարանում։ Նա գրավոր հարցում է հղել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին, գրում է Ermenihaber-ը։ Փայլանը հետևյալ հարցն է ուղղել նախարարին. ինչո՞ւ թույլ չեք տալիս, որ Արամ Տիգրանն իր կտակի համաձայն թաղվի Դիարբեքիրում։ Փայլանը նախարարին նաև հետևյալ հարցերն է ուղղել՝ արդյոք նախարարությունն Արամ Տիգրանի հիշատակը հավերժացնելու նպատակով հանդես գալու է որևէ նախաձեռնությամբ։ Արամ Տիգրանը հայտնի երգիչ և երաժիշտ է։ Նա մահացել է Աթենքում 2009-ին։ Նրա ցանկությունն էր թաղվել Դիարբեքիրում, սակայն թուրքական իշխանությունները թույլ չեն տվել հայ երաժշտի աճյունն ամփոփել տեղի հայկական գերեզմանատանը։ Արամ Տիգրանը ծնվել է Սիրիայի Ալ-Քամիշլի քաղաքում։ Նրա ընտանիքը 1915թ․ Հայոց ցեղապանությունից մի կերպ փրկված դիարբեքիրցի ընտանիքներից էր։ Տիգրանը մասնագիտացել է ուդ նվագելու մեջ։ Քսան տարեկանից իրեն նվիրել է երաժշտությանը։ Հիմնականում ստեղծագործել և երգել է երեք լեզվով՝ քրդերեն, արաբերեն և հայերեն։ Ձայնագրել է մոտ 230 երգ քրդերենով, 150՝ արաբերենով, 10՝ ասորերենով, 8՝ հունարենով։ Արամ Տիգրանը եղել է Քուրդստանի բանվորական կուսակցության առաջնորդ, Աբդուլլահ Օջալանի ամենամտերիմ և ամենավստահելի մարդը: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |