Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերը գերազանցել են 20 մլն-ը![]() 11 օգոստոսի 2020 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Աշխարհում կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերի թիվը օգոստոսի 11-ի առավոտյան գերազանցել է 20 միլիոնը։ Այդ են վկայում ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները։ Ըստ այդմ՝ վարակակիների քանակը հասել է 20,001,019-ի։ Մահացել է վարակից 733,103 մարդ, ապաքինվել՝ 12,209,074-ը, գրում է ՏԱՍՍ-ը։ Վարակի դեպքերի առավելագույն թիվն ԱՄՆ-ում է՝ ավելի քան 5 մլն դեպք, որին հաջորդում են Բրազիլիան՝ ավելի քան 3 մլն դեպքով, և Հնդկաստանը՝ ավելի քան 2․2 մլն դեպքով։ Մահվան ելքով դեպքերի քանակով առաջատարը ևս ԱՄՆ-ն է՝ ավելի քան 163,000 մահ, երկրորդը Բրազիլիան է՝ մոտ 102,000 մահով, երրորդը՝ Մեքսիկան, որտեղ ավելի քան 53,000 մարդ է մահացել։ Covid-19 համաճարակի բռնկումն առաջին անգամ գրանցվել է 2019-ի դեկտեմբերին՝ չինական Ուհանում։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պանդեմիա հայտարարեց։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |