ՀՀ-ում կորոնավիրուսցի ապաքինվել է 541 մարդ, մահվան 13 դեպք կա

ՀՀ-ում կորոնավիրուսցի ապաքինվել է 541 մարդ, մահվան 13 դեպք կա

PanARMENIAN.Net - Հայաստանում օգոստոսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 40,593-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 160-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Թեստավորումների քանակը նախորդ օրը քիչ է եղել՝ մեկ օրում թեստավորվել է 968 մարդ։

Մահվան ևս 13 դեպք է գրանցվել, որից 7-ը՝ կորոնավիրուսից. 6-ը ևս վարակված են եղել, բայց մահը վրա է հասել այլ պատճառով: Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 803 դեպք կա, այլ պատճառով՝ 234։

Ապաքինվել է ևս 541 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 33,157 է։ Փաստացի բուժվողների թիվը 6399 է։

Ընդհանուր առմամբ, 177, 322 թեստ է արվել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---