ԱՀԿ․ Կորոնավիրուսի դեմ պայքարում հույսի նշույլներ կան11 օգոստոսի 2020 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ պայքարում հույսի նշույլներ կան՝ չնայած աշխարհում վարակակիրների թիվը 20 մլն-ի է հասնում, իսկ մահերինը՝ 750,000-ի, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահ Թեդրոս Հեբրեյեսուսը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ ԱՀԿ ղեկավարը հորդորել է կորոնավիրուսի դեմ պայքարում օրինակ վերցնել Նոր Զելանդիայից, Ռուանդայից, Կարիբյան ծովի ու խաղաղօվկիանոսյան երկրներից, որոնց հաջողվել է վիրուսի տարածումը կանխել վաղ փուլում։ Հեբրեյեսուսը համաշխարհային առաջնորդներին հորդորել է գործել, իսկ քաղաքացիներին՝ հետևել սահմանափակման նոր միջոցներին։ «Իմ կոչը բյուրեղի պես պարզ է՝ ճնշել, ճնշել և ևս մեկ անգամ ճնշել վիրուսը»,- եզրափակել է նա։ Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտարարել էր, որ առայժմ չկա կորոնավիրուսի դեմ պայքարի իդեալական տարբերակ, և, հնարավոր է, այն չլինի էլ։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Լավրով․ ՀՀ–ին բոլորից ձեռնատու է ԵվրԱզԷՍ–ը, հաշված է Նա հավելել է, որ ՀՀ–ն, փոքր երկիր լինելով, շատ ավելի քիչ է տալիս, բայց բոլորին հավասար իրավունքներ ունի CFTJ-ը Ադրբեջանի դեմ Հաագայի դատարան դիմում է ներկայացրել՝ հայերի նկատմամբ ցեղասպան գործողությունների հետ կապված Դիմումը վերաբերում է Ադրբեջանի զինուժի գործողություններին Հհ տարածքում 2021 թվականին Ռուբեն Վարդանյանը 14 օր է` հացադուլ է անում. Պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատում Նրա ընտանիքը հայտարարել է, որ COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում, եթե իրենց պահանջները չկատարվեն ՔԿ. ԱՆ-ում և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են Հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում գործողությունները և որ բժշկական կենտրոնում |