Թիմ Քուկը միլիարդատեր է դարձել

Թիմ Քուկը միլիարդատեր է դարձել

PanARMENIAN.Net - Apple ընկերության տնօրեն Թիկ Քուկը դոլարային միլիարդատեր է դարձել։ Նրա կարողությունն աճել է Apple-ի արժեթղթերի արժեքի 5%-ի աճից հետո։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Կարողության թիվը չի նշվում, միայն հայտնի է, որ այն անցել է $1 մլրդ-ից: Ներկայումս ընկերության շուկայական արժեքը $2 տրլն է։ Ընկերությունը գնահատվում էր մոտ $350 մլրդ, երբ դրա հիմնադիր Սթիվ Ջոբսը մահացավ։

Ըստ Bloomberg-ի՝ Քուկին է պատկանում Apple-ի $375 միլիոն արժողությամբ 848 հազար բաժնետոմս (արժեթղթերի 0․02%-ը):

Photo. Reuters
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---