Աշխարհի աղբի ամենամեծ «կղզին» Ֆրանսիայի չափերի է հասել11 օգոստոսի 2020 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Օվկիանոսում ամենամեծ «աղբի կղզին» հասել է Ֆրանսիայի տարածքի չափսերին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է օվկիանոսի հետազոտող և պաշտպան Ֆիլիպ Կուստոն և նրա կին Աշլան Բրոքը։ Բրոքի խոսքով՝ օվկիանոսում 5 վիթխարի աղբի կղզի կա, որտեղ հիմնականում աշխարհի տարբեր կետերից կուտակվում է պլաստիկ աղբ։ Պլաստիկը օվկիանոսում է հայտնվում գետերից։ Կուստոն աշխարհի երիտասարդությանը կոչ է անում մաքրել գետերը պլաստիկ աղբից։ Ամեն տարի ծովերում և օվկիանոսներում հավաքվում է 8 մլն տոննա պլաստիկ թափոն, ինչը հանգեցնում է կենդանիների մահվան։ Օվկիանոսի համար հավելյալ գլխացավանք են դարձել ամեն օր նետվող ձեռնոց-դիմակների թափոնները։ Քանի դեռ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, Ocean Conservancy բնապահպանական կազմակերպության տվյալներով՝ ամեն ամիս աշխարհը 129 մլրդ դիմակ և 65 մլրդ պլաստիկ ձեռնոց է թափում բնության մեջ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը․ Փակ են նաև դեպի Սևան և Իրան տանող մայրուղիները Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակ է Տիգրանաշենի հատվածում Թավրիզում ՀՀ հյուպատոսություն կբացվի Նշվում է, որ ՀՀ–ն քայլեր է ձեռնարկելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումն ապահովելու ուղղությամբ |