Վրաստանում կորոնավիրուսով վարակի 14 նոր դեպք կա

Վրաստանում կորոնավիրուսով վարակի 14 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակի 14 նոր դեպք է գրանցվել, որից 3-ը` բերովի։ Այդ մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարիna Էզուգբայան։

Նա տեղեկացրել է, որ վերջին 24 ժամում դուրս է գրվել 44 պացիենտ, որի մեծ մասը խաղաղապահներ են, որոնք վարակվել էին Աֆղանստանում։ Փաստացի բուժվում է 194 հիվանդ, գրում է Sputnik Georgia-ն։

«8 հիվանդ կրիտիկական վիճակում է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ 14 պացիենտի վիճակը ծանր է, մոտ 80 տոկոսինը՝ միջին ծանրության»,-ասել է Էզուգբայան։

Համաճարակի բռնկումից ի վեր Վրաստանում կորոնավիրուս է ախտորոշվել 1264 անձի մոտ, որից 1054-ն ապաքինվել է, 17 մարդ մահացել։

Կարանտինում 7279 մարդ կա, բժիշկների հսկողության տակ է 279-ը։

Օգոստոսի 10-ին հայտնի դարձավ․ որ Վրաստանի բարձրադիր Սվանեթի որոշ գյուղերում՝ Մեսթիայում, Ուշգուլիում և Լենջերիում, կարանտին է սահմանվել՝ կորոնավիրուսի նոր դեպքերի բռնկման պատճառով։ Բնակավայրերի մուտքերն ու ելքերը կհսկվեն ոստիկանության կողմից։ Տեղում ստեղծվել է իրավիճակի վերահսկման տարածաշրջանային շտաբ։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---