Բելառուսում համապետական գործադուլի կոչեր են արվում․ Մինսկի էլեկտրատեխնիկական գործարանը ցույցի է դուրս եկել11 օգոստոսի 2020 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Մինսկում Կոզլովի անվան էլեկտրատեխնիկական գործարանը գործադուլ է հայտարարել, հետևելով ավելի վաղ Բեռալուսում հնչած՝ բոլոր ձեռնարկություններին գործադուլ անելու կոչերին, փոխանցում է Currenttime-ը՝ Nexta Telegram ալիքի վրա հղումով։ Ըստ աղբյուրի՝ գործարանի աշխատողներին ղեկավարը հիշեցրել է, որ աշխատավարձի օր է, ինչին ի պատասխան, ցուցարարներն ասել են, որ իրենց չեն վախեցնի։ Telegram-ի այլ՝ բելառուսակնա ալիքներին հղումով նշվում է, որ համապետական գործադուլի նպատակն ընդդիմադիր թկենածու Սվետլանա Տիխանովսկայային նախագահի պաշտոնում նշանակելն է, քաղբանտարկյալներին ազատելը և նոր ընտրություններ նշանակելը։ Գործադուլ է սկսել նաև Ժաբինկովսկու շաքարի գործարանը, աշխատակիցները պահանջում են իրենց տարածաշրջանի ներկայացուցչիհետ հանդիպում։ Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ԿԸՀ-ն հայտարարել է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.23%-ը, իսկ Տիխանովսկայան՝ 9.9%։ Մասնակցությունն ընտրություններին կազմել է 84.23%։ Ընդդիմադիրների ստեղծած ալտերնատիվ «Գոլոս» հարթակում ընտրությունների արդյունքների պատկերը ճիշտ հակառակն է։ Ընտրություններից հետո երկրում հակաիշխանական ցույցեր են, ուժայինների հետ բախման հետևանքով 1 զոհ ու հազարավոր վիրավորներ ու ձերբակալվածներ կան։ Օգոստոսի 11-ին հայտարարվեց, որ ընդդիմադիր թեկնածու Տիխանովսկայան Լիտվայում է։ Ավելի ուշ Տիխանովսկայան տեսաուղերձ էր ձայնագրել ու նշել՝ ինքը ծանր ընտրության առաջ է, իսկ երեխաներն ամենակարևոր բանն են։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |