Սվանեթում գտնվող զբոսաշրջիկները ևս կարանտինում են հայտնվել11 օգոստոսի 2020 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Վրացական Սվանեթում գտնվող ավելի քան 500 զբոսաշրջիկ կորոնավիրուսի նոր բռնկման պատճառով ևս կարանտինում կլինի։ Զբոսաշրջիկների մի մասը Մեսթիայից ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխվել է այլ շրջանների կարանտինային գոտիներ։ 171 անձ արդեն տեղափոխվել է Աջարիայի կարանտինային գոտիներ, 343 անձ տեղի հյուրանոցներում է տեղավորվել, գրում է Sputnik Georgia-ն։ Զուգահեռաբար զանգվածային ՊՇՌ թեստավորում է իրականացվում։ Այն անձանց, որոնք ցանկանում են հեռանալ Մեսթիայից, Զբոսաշրջության ազգային վարչությունն ապահովում է տեղափոխում այլ շրջանների կարանտինային գոտիներ։ Վրաստանի բարձրադիր Սվանեթի որոշ գյուղերում՝ Մեսթիայում, Ուշգուլիում և Լենջերիում, կարանտին կսահմանվի՝ շրջանում Covid-19-ի 17 նոր դեպք է գրանցվել։ Սահմանափակվել է երթևեկությունը վերոնշյալ գյուղերի միջև։ Գործում են դեղատները, մթերային խանութներն ու բանկերը։ Բնակավայրերի մուտքերն ու ելքերը կհսկվեն ոստիկանության կողմից։ Տեղում ստեղծվել է իրավիճակի վերահսկման տարածաշրջանային շտաբ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |