ԵՄ-ն կարող է վերանայել Բելառուսի դեմ պատժամիջոցների չեղարկումը

ԵՄ-ն կարող է վերանայել Բելառուսի դեմ պատժամիջոցների չեղարկումը

PanARMENIAN.Net - Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ վերջին իրադարձությունները Բելառուսում դրդում են Եվրամիության երկրներին վերանայել այդ երկրի դեմ պատժամիջոցների չեղարկման որոշումը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Հիշեցնեմ, որ ԵՄ-ն չեղարկել է Բելառուսի դեմ պատժամիջոցները, քանի որ այնտեղ որոշ քայլեր ձեռնարկվեցին ճիշտ ուղղությամբ, օրինակ, քաղբանտարկյալների ազատման։ Սակայն, հիմա պետք է շատ լուրջ քննարկենք, վերջին օրերի իրադարձությունների լույսի ներքո, ուժի մեջ թողնել այդ որոշումը, թե ինչ-որ կերպ վերանայել»,-ասել է Մաասը ՌԴ իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում։

Եվրահանձնաժողովն, իր հերթին հայտարարել է, որ լուրջ կասկածներ կան Բելառուսում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների վերաբերյալ՝ հիմնվելով տեղի դիտորդների տվյալների վրա։

Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ԿԸՀ-ն հայտարարել է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.23%-ը, իսկ Տիխանովսկայան՝ 9.9%։ Օգոստոսի 10-ին նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել էր, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները։ Ընդդիմադիրների ստեղծած ալտերնատիվ «Գոլոս» հարթակում ընտրությունների արդյունքների պատկերը ճիշտ հակառակն է։ Ընտրություններից հետո երկրում հակաիշխանական ցույցեր են, ուժայինների հետ բախման հետևանքով 1 զոհ ու հազարավոր վիրավորներ ու ձերբակալվածներ կան։ Օգոստոսի 11-ին հայտարարվեց, որ ընդդիմադիր թեկնածու Տիխանովսկայան Լիտվայում է։ Ավելի ուշ Տիխանովսկայան տեսաուղերձ էր ձայնագրել ու նշել՝ ինքը ծանր ընտրության առաջ է, իսկ երեխաներն ամենակարևոր բանն են։

.

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---