Տիխանովսկայայի՝ ցույցերը դադարեցնելու կոչը նկարահանվել է երկրի ԿԸՀ նախագահի գրասենյակում11 օգոստոսի 2020 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահի թեկնածու, ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայայի տեսաուղերձը, որում նա կոչ է անում դադարեցնել ցույցերը, տեսանկարահանվել է Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի աշխատասենյակում։ Այս մասին գրում են թվիթերյան օգտատերերը։ Ավելի վաղ իշխանամետ «Ժոլտիյե սլիվի» բելառուսական տելեգրամյան ալիքը հրապարակել էր տեսաուղերձ, որում Տիխանովսկայան թղթից կարդում է բողոքի ակցիաները դադարեցնելու մասին կոչ։ Հայտնի չէ՝ այն արվել էր երկրից մեկնելուց առաջ, թե հետո և որտեղ։ «Բելառուսի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը։ Ես ձեզ կոչ եմ անում ցուցաբերել ողջամտություն և հարգել օրենքը։ Ես չեմ ուզում արյուն և բռնություն»,- ասել էր նա։ Թվիթերյան օգտատերերը լուսանկարներով համեմատել են նախկինում ԿԸՀ նախագահ Լիդիա Երմոշինայի գրասենյակից արված տեսանյութերը և Տիխանովսկայայի տեսաուղերձը։ Երկու դեպքում էլ նույն շերտավարագույները և բազմոցն է պատկերված։ Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ԿԸՀ-ն հայտարարել է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.23%-ը, իսկ Տիխանովսկայան՝ 9.9%։ Օգոստոսի 10-ին նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել էր, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները և պատրաստ է պայքարել։ Հաջորդ օրը հայտնի էր դարձել, որ նա լքել է Բելառուսը։ Ուշագրավ Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ | ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները մայիսին կրկին կհանդիպեն Սիմոնյանը կառուցողական է գնահատել Գաֆարովայի հետ նախորդ հանդիպումը Լավրով․ 2021-ին ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հարցը համաձայնեցված էր, բայց Փաշինյանը կանչեց ԵՄ–ին Նա նաև ասել է, թե ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ–ի առաքելության Միլլերը՝ Զախարովային․ Տարածաշրջանում առկա տուրբուլենտությունը ՌԴ գործողությունների հետևանք է Նա նաև կրկնել է, որ բրյուսելյան հանդիպումը կենտրոնանալու է Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա Լավրով․ ՀՀ իշխանությունը գիտակցաբար փլուզում է ՌԴ հետ հարաբերությունները Նա նաև ասել է, թե ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ–ի առաքելության |