Զբոսաշրջության կոմիտե. Մինչև ԱԴ ավարտը թռիչքներ չեն լինելու

Զբոսաշրջության կոմիտե. Մինչև ԱԴ ավարտը թռիչքներ չեն լինելու

PanARMENIAN.Net - Զբոսաշրջության կոմիտեն հորդորում է զերծ մնալ չհաստատված թռիչքներով զբոսաշրջային փաթեթներ ձեռք բերելուց և տեղեկացնում, որ մինչև արտակարգ դրության ավարտը թռիչքների թույլտվություն չկա, փոխանցում են կոմիտեից։

«Մինչև Հայաստանում արտակարգ դրության ավարտը մի շարք զբոսաշրջային ուղղություններով չարտերային թռիչքների իրականացման թույլտվություն պարետի և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից առկա չէ։ Մասնավորապես, թռիչքներ չկան Եգիպտոս, Շրի Լանկա, Կիպրոս ուղղություններով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կորոնավիրուսի համաշխարհային համավարակի պատճառով մարտի 16-ին Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել, այն 5 անգամ երկարաձգվել է։ Վերջին անգամ արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու որոշումն ընդունվել է հուլիսի 13-ին օգոստոսի 12-ին։ Օգոստոսի 12-ին արդեն Կառավարության արտահերթ նիստ կա՝ արտակարգ դրությունը երկարացնելու հարցով։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---