«Լիդիանը» Ամուլսարի շրջակա համայնքներում կադրերի բազայի վերագնահատման գործընթաց է սկսում11 օգոստոսի 2020 - 19:17 AMT PanARMENIAN.Net - Վերջին 2 տարում Ամուլսարի «ճանապարհների ապօրինին շրջափակման հետևանքով» «Լիդիանը» և կապալառու ընկերությունները ստիպված են եղել կրճատել 1400-ից ավելի աշխատատեղ, այդ թվում՝ Ամուլսարի հարակից համայնքներից, հայտնում են «Լիդիան Արմենիա» ընկերությունից՝ նշելով, որ իրենք կադրերի բազայի վերագնահատման գործընթաց են սկսում: Ընկերությունից նշում են, որ այդ գործընթացի արդյունքում, իրենց տվյալով, վերջին տարում համայնքից մոտ 500 մարդ է արտագաղթել, իսկ իրենք աշխատատեղերի վերաբացման բազմաթիվ դիմումներ են ստացել։ «Որպես առաջին քայլ՝ ընկերությունը հայտարարում է Ամուլսարի շրջակա համայնքներում կադրերի բազայի վերագնահատման գործընթաց` հաշվի առնելով վերջին տարիների արտագաղթն ու կադրերի արտահոսքը: Ամուլսարի շրջակա համայնքներից ցանկացողները կարող են օգոստոսի 12-ից սկսած իրենց մասին անհրաժեշտ տեղեկությունները ուղարկել info@lydianarmenia.am էլեկտրոնային հասցեին կամ փոխանցել համայնքներում «Լիդիանի» ներկայացուցիչներին», - ասված է «Լիդիանի» տարածած հայտարարության մեջ: «Լիդիան Արմենիան» Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հնարավորություն ունեցող ընկերությունն է։ Հանքի շահագործումն այժմ կասեցված է բնապահպանների ցույցերի ու բողոքների պատճառով։ 2018-ից այնտեղ ակտիվիստները փակել են հանք տանող ճանապարհն ու պահանջում են դադարեցնել դրա շահագործումը, քանի որ տարածքն էկոլոգիական վտանգի տակ է հայտնվում։ ՀՀ պետբյուջեից մոտ $370,000 գումար էր հատկացվել միջազգային ELARD ընկերությանը, որը պետք է փորձաքննություն անցկացներ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ։ Ընկերությունը եզրակացրել էր, որ հանքի «ճիշտ» շահագործման դեպքում ՝ բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի։ 2020-ին բողոքի ակցիաները սկսել էին օգոստոսի 4-ին, երբ «Լիդիան Արմենիայի» պահնորդները տեղափոխել էին Ամուլսարի պահապաններին պատկանող վագոն-տնակը ու դրա փոխարեն դրել իրենցը: Ոստիկանությունն այժմ երկու կողմի վագոն-տնակներն էլ տեղափոխել է։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում |