«Լիդիանը» Ամուլսարի շրջակա համայնքներում կադրերի բազայի վերագնահատման գործընթաց է սկսում

«Լիդիանը» Ամուլսարի շրջակա համայնքներում կադրերի բազայի վերագնահատման գործընթաց է սկսում

PanARMENIAN.Net - Վերջին 2 տարում Ամուլսարի «ճանապարհների ապօրինին շրջափակման հետևանքով» «Լիդիանը» և կապալառու ընկերությունները ստիպված են եղել կրճատել 1400-ից ավելի աշխատատեղ, այդ թվում՝ Ամուլսարի հարակից համայնքներից, հայտնում են «Լիդիան Արմենիա» ընկերությունից՝ նշելով, որ իրենք կադրերի բազայի վերագնահատման գործընթաց են սկսում:

Ընկերությունից նշում են, որ այդ գործընթացի արդյունքում, իրենց տվյալով, վերջին տարում համայնքից մոտ 500 մարդ է արտագաղթել, իսկ իրենք աշխատատեղերի վերաբացման բազմաթիվ դիմումներ են ստացել։

«Որպես առաջին քայլ՝ ընկերությունը հայտարարում է Ամուլսարի շրջակա համայնքներում կադրերի բազայի վերագնահատման գործընթաց` հաշվի առնելով վերջին տարիների արտագաղթն ու կադրերի արտահոսքը: Ամուլսարի շրջակա համայնքներից ցանկացողները կարող են օգոստոսի 12-ից սկսած իրենց մասին անհրաժեշտ տեղեկությունները ուղարկել info@lydianarmenia.am էլեկտրոնային հասցեին կամ փոխանցել համայնքներում «Լիդիանի» ներկայացուցիչներին», - ասված է «Լիդիանի» տարածած հայտարարության մեջ:

«Լիդիան Արմենիան» Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հնարավորություն ունեցող ընկերությունն է։ Հանքի շահագործումն այժմ կասեցված է բնապահպանների ցույցերի ու բողոքների պատճառով։ 2018-ից այնտեղ ակտիվիստները փակել են հանք տանող ճանապարհն ու պահանջում են դադարեցնել դրա շահագործումը, քանի որ տարածքն էկոլոգիական վտանգի տակ է հայտնվում։

ՀՀ պետբյուջեից մոտ $370,000 գումար էր հատկացվել միջազգային ELARD ընկերությանը, որը պետք է փորձաքննություն անցկացներ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ։ Ընկերությունը եզրակացրել էր, որ հանքի «ճիշտ» շահագործման դեպքում ՝ բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի։ 2020-ին բողոքի ակցիաները սկսել էին օգոստոսի 4-ին, երբ «Լիդիան Արմենիայի» պահնորդները տեղափոխել էին Ամուլսարի պահապաններին պատկանող վագոն-տնակը ու դրա փոխարեն դրել իրենցը: Ոստիկանությունն այժմ երկու կողմի վագոն-տնակներն էլ տեղափոխել է։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---