«Դպրոցական սնունդ» ծրագրի շահառուները միանվագ աջակցություն կստանան11 օգոստոսի 2020 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կշարունակվի ՄԱԿ-ի Պարենի hամաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Ճգնաժամային իրավիճակներին արձագանքող դպրոցական սնունդ» ծրագիրը այն երեխաների համար, որոնք մինչ այս հանդիսացել են «Դպրոցական սնունդ» ծրագրի շահառուներ։ Դրա ընդհանուր բյուջեն 233 մլն դրամ է: Համավարակով պայմանավորված՝ «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որը նախատեսված էր հիմնական դպրոցների մոտ 29,300 աշակերտի համար, իրականացվում է «Ճգնաժամային իրավիճակներին արձագանքող դպրոցական սնունդ» ծրագրի տեսքով: 8000-ական դրամ միանվագ աջակցություն կստանան 2020-ի հունիս ամսվա ընտանեկան նպաստի վճարման ցուցակներում ընդգրկված ընտանիքների այն երեխաները, որոնք ներառված են եղել «Դպրոցական սնունդ» ծրագրի մեջ։ Շահառուների ցանկում են այն երեխաները, որոնք ծնվել են 2011-ի հունիսի 1-ից մինչև 2014-ի հունիսի 30-ը: Դրամական օգնությունը կվճարվի 2020-ի հուլիսի ընտանեկան նպաստի վճարման ցուցակներով և սահմանված կարգով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը․ Փակ են նաև դեպի Սևան և Իրան տանող մայրուղիները Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակ է Տիգրանաշենի հատվածում |