«Դպրոցական սնունդ» ծրագրի շահառուները միանվագ աջակցություն կստանան

«Դպրոցական սնունդ» ծրագրի շահառուները միանվագ աջակցություն կստանան

PanARMENIAN.Net - Հայաստանում կշարունակվի ՄԱԿ-ի Պարենի hամաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Ճգնաժամային իրավիճակներին արձագանքող դպրոցական սնունդ» ծրագիրը այն երեխաների համար, որոնք մինչ այս հանդիսացել են «Դպրոցական սնունդ» ծրագրի շահառուներ։

Դրա ընդհանուր բյուջեն 233 մլն դրամ է: Համավարակով պայմանավորված՝ «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որը նախատեսված էր հիմնական դպրոցների մոտ 29,300 աշակերտի համար, իրականացվում է «Ճգնաժամային իրավիճակներին արձագանքող դպրոցական սնունդ» ծրագրի տեսքով:

8000-ական դրամ միանվագ աջակցություն կստանան 2020-ի հունիս ամսվա ընտանեկան նպաստի վճարման ցուցակներում ընդգրկված ընտանիքների այն երեխաները, որոնք ներառված են եղել «Դպրոցական սնունդ» ծրագրի մեջ։ Շահառուների ցանկում են այն երեխաները, որոնք ծնվել են 2011-ի հունիսի 1-ից մինչև 2014-ի հունիսի 30-ը:

Դրամական օգնությունը կվճարվի 2020-ի հուլիսի ընտանեկան նպաստի վճարման ցուցակներով և սահմանված կարգով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---