«Վեոլիա Ջուրն» առաջարկել է անփոփոխ թողնել խմելու ջրի սակագները

«Վեոլիա Ջուրն» առաջարկել է անփոփոխ թողնել խմելու ջրի  սակագները

PanARMENIAN.Net - «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) առաջարկել է 2021թ. համար անփոփոխ թողնել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագները:

Նշվում է, որ հաշվարկի արդյունքում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման մանրածախ ծառայությունների մատուցման սակագների գումարային մեծությունը կազմում է 179,283 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն), որի տարբերությունը 2020թ. գործող սակագնի նկատմամբ կազմում է 0,4%:

Գործող և առաջարկվող սակագներն են՝

-Մանրածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խմ դիմաց՝ 153 դրամ (ներառյալ ԱԱՀ)

-Մանրածախ ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խմ դիմաց՝ 27 դրամ (ներառյալ ԱԱՀ)

-Մեծածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խմ դիմաց՝ 36 դրամ (ներառյալ ԱԱՀ)

-Մեծածախ ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խմ դիմաց՝ 18 դրամ (ներառյալ ԱԱՀ)

-«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խմ դիմաց 11.031 դրամ (ներառյալ ԱԱՀ)։

ՀԾԿՀ որոշմամբ՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին տրամադրված լիցենզիայի պայմանների համաձայն, եթե որևէ հաշվարկային տարվա համար հաշվարկված մանրածախ ծառայությունների մատուցման ճշգրտված գումարային սակագնի և գործող գումարային սակագնի տարբերությունը չի գերազանցում 0,5%-ը, ապա տվյալ հաշվարկային տարվա համար վերահաստատվում են ծառայությունների մատուցման գործող սակագները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---