Դատախազություն․ Պետությանն ու համայնքներին մոտ 215 մլրդ դրամի վնաս է պատճառվել, 25 մլրդ-ը՝ վերականգնվել

Դատախազություն․ Պետությանն  ու համայնքներին մոտ 215 մլրդ դրամի վնաս է պատճառվել, 25 մլրդ-ը՝ վերականգնվել

PanARMENIAN.Net - 2020-ին քննված և քննվող քրեական գործերով բացահայտվել է պետությանը և համայնքներին պատճառված 214.8 մլրդ դրամի վնաս, որից վերականգնվել 25 մլրդ-ը, հայտնում են Գլխավոր դատախազությունից։

«2020 թվականի հունիսի 30-ի դրությամբ իրավասու մարմինների վարույթներում եղած թվով 1283 քրեական գործերով հարուցման պահին արձանագրվել է հանցագործությամբ պետությանը և համայնքներին պատճառված նախնական հաշվարկով 214 մլրդ դրամի վնաս, որից 204 մլրդ-ը եղել է պետությանը, իսկ 10 մլրդ դրամը` համայնքներին պատճառված վնասը»,- նշվում է դատախազության հաղորդագրության մեջ։

Հնարավոր բռնագանձումն ապահովելու համար քրգործերի նախաքննության ընթացքում արգելանք է դրվել ընդհանուր 84 մլն դրամ գումարի, 5.8 մլրդ դրամ հաշիվների վրա: Արգելանք է կիրառվել նաև 85 շարժական և 148 անշարժ գույքի, ինչպես նաև 22 հողատարածքի նկատմամբ։ Արգելանք է դրված 26 մլրդ դրամ արժողությամբ շարժական և անշարժ գույքի վրա, իսկ մնացածի արժեքը որոշման ընթացքում է։

1283 քրգործերի նախաքննության ընթացքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց թիվը հունիսի 30-ի դրությամբ 873 է եղել։ Նրանցից 529-ին արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել կամ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---