«Բոլոլա ա լինելու». Հայկական նոր հավելված՝ ամենահայտնի արտահայտություններով

«Բոլոլա ա լինելու». Հայկական նոր հավելված՝ ամենահայտնի արտահայտություններով

PanARMENIAN.Net - Ստեղծվել է հայկական նոր հավելված, որում աուդիո տարբերակով հավաքված են հայտնի գործիչների և այլոց այն արտահայտություններն ու մեմերը, որոնք վերջին տարիներին հասցրել են թևավոր խոսք դառնալ և տեղ գտնել մեր առօրյա զրույցներում: Ինչպես PanARMENIAN.Net ին պատմեց հավելվածի հեղինակ Լևոն Վարդանյանը, հենց այնպես չէ ընտրվել Bolola անվանումը. այդ բառը հատկապես վերջին շրջանում ծանոթ է գրեթե յուրաքանչյուր հայի:

«Ընկերներով ահավոր շատ ենք առօրյա խոսքի մեջ օգտագործում այդ հայտնի արտահայտությունները: Մտածեցի՝ ինչ լավ կլինի՝ այդ բոլոր արտահայտությունները մի տեղ լինեն, ու հնարավորինս հեշտ լինի արագ մեկին ուղարկել դրանք», - պատմեց Լևոնը՝ նշելով, որ ամեն առիթով հաջողացնում է մեջբերել ինչ-որ հայտնի արտահայտություններ քաղգործիչներից կամ «Կարգին հաղորդումից»:

Լևոնի խոսքով՝ այդպես էլ ծնվեց միտքը՝ ստեղծելու նմանատիպ հավելված: Դրա ստեղծման վրա երիտասարդը մոտ 1 շաբաթ է ծախսել՝ 4 օր ծրագիրը գրելու և 3-4 օր հայտնի արտահայտությունները կտրել-հանելու:

Հարցին՝ ինչու հենց «Բոլոլա», Լևոնը պատասխանեց, որ այլ հարմար անվանում մտքին չեկավ. «Մտածեցի՝ լինի այնպիսի բառ, որը բոլորը գիտեն ու հիշում են, շատ են օգտագործում, ու որ խոսքի մեջ ասեն՝ միանգամից կհիշեն ծրագրի մասին»:

Այժմ iOS-ի և Android-ի համար նախատեսված ծրագրում կարելի է գտնել գրեթե բոլոր հայտնի մեմերի աուդիո տարբերակները՝ դասակարգված ըստ դրանց հեղինակների: Լևոնը դեռ շարունակում է աշխատել ծրագրի վրա և համալրել հավաքածուն, պլաններ ունի նաև հետագայում խաղի պես մի բան ներդնել մեջը: Աուդիո մեմերը կարելի է ներբեռնել, ուղարկել ընկերներին, իսկ ամենահամարձակները նույնիսկ կարող են դրանք որպես զանգի մեղեդի օգտագործել:

Հավելվածը հասանելի է անվճար և առանց գովազդի:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---