TikTok-ն Android-ով գործող հեռախոսներից հավաքագրել է հատուկ MAC հասցեները

TikTok-ն Android-ով գործող հեռախոսներից հավաքագրել է հատուկ MAC հասցեները

PanARMENIAN.Net - Չինական TikTok հավելվածն առնվազն 15 ամիս՝ մինչև 2019-ի նոյեմբերը, շրջանցելով Google-ի մշակած անձնական տվյալների վերաբերյալ քաղաքականությունը, Android հեռախոսներից օգտատերերի տվյալներ է հավաքել։ Այս մասին պարզել է The Wall Street Journal-ը։

Հավելվածը հավաքագրել է MAC (Media Access Control) կոչվող 12 նիշանոց կոդերը։ Այդ հասցեները անփոփոխ են, հավելվածները կարողանում են օգտատետերի համար անձնական պրոֆիլներ ստեղծել և թիրախային գովադներ ցուցադրել՝ հիմնված նրանց սպառած բովանդակության վրա։

TikTok-ի ներկայացուցիչը հայտնել է, որ հավելվածի ներկայիս տարբերակը չի հետևում MAC հասցեներին և այն հիմա ավելի քիչ անձնական տվյալներ է հավաքում, քան օրինակ Facebook-ը։ Google-ից հայտնել են, որ կստուգեն խախտումների մասին տեղեկությունը։

Աշխարհում վերջին ամիսներին TikTok-ի գործերը լավ չեն գնում։ Մի քանի երկրում տարբեր պատճառներով արգելել են դրա գործունեությունը։ Հավելվածը ԱՄՆ տարածքում արգելափակելու որոշում ունի նաև նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա երկրի ընկերություններին մինչև սեպտեմբերի 15-ը ժամանակ է տվել TikTok-ի ամերիկյան հատվածը գնելու համար։ Թրամփի ադմինիստրացիան մեղադրում է TikTok-ին՝ օգտատերերի անձնական տվյալները Պեկինին փոխանցելու համար։ Հավելվածի սեփականատերերը չեն ընդունում մեղադրանքը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---