Բելառուսում մասնակի վերականգնվել է համացանցի հասանելիությունը

Բելառուսում մասնակի վերականգնվել է համացանցի հասանելիությունը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-ի վաղ առավոտյան Բելառուսի բնակիչների մի մասի ինտերնետ հասանելիությունը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է Tut.by հարթակը։

Մասնավորապես, նախ վերականգնվել է հասանելիությունը սոցցանցերին և մեսենջերներին, Google և «Յանդեքս» որոնողական համակարգերին, տաքսի ծառայություններին, ռուսական ՏԱՍՍ գործակալությանը և ամերիկյան The New York Times-ին։ Ավելի ուշ վերականգնվել է հասանալելիությունը նաև Tut.by и Onliner.by կայքերին։

Երկրում համացանցը մասնակի չէր գործում նախագահական ընտրությունների օրվանից՝ օգոտոսի 9-ից։ Ընդդիմադիրները իշխանություններին մեղադրում են միտումնավոր արգելափակելու համար, իսկ օգոստոսի 11-ին Բելառուսի կապի նախարարությունը համացանցի հետ խնդիրները պայմանավորել էր DDoS հարձակումներով։

Բելառուսում օգոստոսի 9-ի ընտրություններին պաշտոնական արդյունքներով հաղթել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ընտրություններից հետո երկրում մարդաշատ բողոքի ակցիաներ են անցկացվում, որոնք ուղեկցվում են ոստիկանության հետ բախումներով։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---