Բելառուսում ոստիկանները խոստովանել են` քաղաքացիների վրա կրակել են մարտական փամփուշտներով․ Կա վիրավոր

Բելառուսում ոստիկանները խոստովանել են` քաղաքացիների վրա կրակել են մարտական փամփուշտներով․ Կա վիրավոր

PanARMENIAN.Net - Բելառուսական Բրեստում ոստիկանական կրակոցից մի քաղաքացի է վիրավորվել, ըստ Բելառուսի ներքին գործերի նախարարության հայտարարության` քաղաքացիների մի խումբ երկաթյա ձողերով հարձակվել է ոստիկանների վրա, նրանք ստիպված են եղել «պաշտպանել իրենց կյանքն ու առողջությունը», փոխանցում է Tut.by-ը։

Երկրի ՆԳՆ-ից նշել են, որ դեպի օդ նախազգուշական կրակոցները ցուցարարներին չեն կանգնեցրել։

Բելառուսում օգոստոսի 9-ի ընտրություններին պաշտոնական արդյունքներով հաղթել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ընտրություններից հետո երկրում մարդաշատ բողոքի ակցիաներ են անցկացվում, որոնք ուղեկցվում են ոստիկանության հետ բախումներով։

Քաղաքացուն վիրավորելու դեպքով տարածված նախնական հաղորդագրության մեջ գրված է եղել, որ ոստիկանը կրակել է ծառայողական զենքով, ապա հայտարարությունից հանվել է այդ արտահայտությունը։ Երկրում 17 քրգործ կա` իրավապահ մարմինների ներկայացուցիչների վրա հարձակման փաստով։

Օգոստոսի 9-ից 11-ին Բրեստի հիվանդանոց է տեղափոխվել մոտ 100 մարդ՝ կապտուկներով, ձեռքերի, ոտքերի, կրծքավանդակի, որովայնի հատվածի վնասվածքներով։ Հոսպիտալացվել է 23 մարդ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---