№95 դիմակներն ամենաարդյունավետն են նվազեցնում Covid-19-ի տարածումը

№95 դիմակներն ամենաարդյունավետն են նվազեցնում Covid-19-ի տարածումը

PanARMENIAN.Net - Ամերիկացի գիտնականներն ուսումնասիրել են 14 տեսակի դիմակի՝ կորոնավիրուսի տարածումը նվազեցնելու էֆեկտիվությունը։ Գիտնականները համեմատել են վիրաբուժական, բամբակե, №95 տիպի շնչադիմակների, բանդանաներով, սինթետիկ և այլ տիպի դիմակները։ Այս մասին հայտնում է News-medical.net-ը։

№95 դիմակներն ամենից արդյունավետն են եղել և ամենալավն են կարողացել պահել սովորական խոսքի ժամանակ կաթիլները։

Իրենց արդարացրել են նաև եռաշերտ վիրաբուժական և բամբակե դիմակները։ Իսկ բանդանան և բաֆից դիմակները ցույց են տվել, որ կարող են նույնիսկ հակառակ ազդեցությունն ունենալ։

Օգոստոսի 12-ի դրությամբ աշխարհում 20,391,697 կորոնավիրուսի դեպք է հայտնաբերվել, մահացել է 743,724, առողջացել՝ 12,624,538 մարդ։ Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հիմնական եղանակներից մեկը համարվում է դիմակի կրումը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---