Բեյրութի պայթյունից վնասը $15 մլրդ-ից ավելի է13 օգոստոսի 2020 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Վնասն օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում պայթյունից գերազանցում է $15 միլիարդը։ Այդպիսի տվյալներ է հրապարակել Լիբանանի նախագահ Միշել Աունն Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI հետ հեռախոսազրույցում։ «Նախագահ Աունը նշել է, որ, ըստ նախնական տվյալների՝ Լիբանանի կրած վնասը գերազանցում է $15 միլիարդը»,- ասվում է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրութան մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։ Իսպանիայի թագավորն օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել երկրին։ Ապահովագրական ընկերությունները նախնական վնասը գնահատել են $3 մլրդ։ Բեյրութի նահանգապետ Մարոն Աբբուդը ավելի վաղ հայտարարել էր, որ քաղաքի վերակառուցման համար կպահանջվի $12 -$15 միլիարդ։ Ինչպես հայտնել է Լիբանանի Ներքին գործերի վարչությունը, պայթյունից ամբողջությամբ կամ մասնակիորեն փլուզվել է մոտ 4000 շինություն։ Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Պայթյունից մահացածների թիվը հասել է 173-ի: Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Հայտնի է հայ 11 զոհի և 250 վիրավորի մասին։ Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել, վարչապետն էլ օգնություն էր խնդրել բարեկամ պետություններից: Photo. AP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել է Նախաքննությունը շարունակվում է Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները |