ՀՀ-ում կորոնավիրուսի 229 նոր դեպք կա և 7 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 229 նոր դեպք կա և 7 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում օգոստոսի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 41,023-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 229-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 7 դեպք է գրանցվել, որից 3-ը՝ կորոնավիրուսից, 4-ն՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 809 դեպք կա, այլ պատճառով՝ 238։

Ապաքինվել է ևս 405 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 33,897 է։ Փաստացի բուժվողների թիվը 6079 է։

Մեկ օրում թեստավորվել է 1465 մարդ։

Ընդհանուր առմամբ, 180,497 թեստ է արվել։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---