Մանկատան 163 շրջանավարտ բնակարան կստանա13 օգոստոսի 2020 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը որոշել է 2003-2015 թթ. ընթացքում «Պետական աջակցություն մանկատան շրջանավարտներին» ծրագրով հատկացված բնակ.տարածքը կամ բնակարանը նվիրաբերել դրանք զբաղեցրած 163 շրջանավարտի։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնել է, որ նախկինում այդ բնակարանները տրամադրվել են անհատույց օգտագործման իրավունքով՝ 10 տարով։ Պայմանագրով նախատեսվել է, որ բնակարանը կարող է հետագայում մասնավորեցվել կամ տրվել վարձակալության։ Բաթոյանն ասել է, որ այսպիսով բնակարաններով են ապահովվում 1991-2019 թթ. մանկատան շրջանավարտ եղած, սեփականություն չունեցող և բնակարան չօտարած քաղաքացիները։ Նախարարը հիշեցրել է, որ հերթացուցակում ներառված, սակայն բնակարան չստացած շահառուների համար 2019-ին մեկնարկել է բնակարանների գնման գործընթացը, որով հնարավորություն է տրվում ձեռք բերել բնակարան սեփականության իրավունքով։ Բաթոյանի խոսքով՝ նույն կարգավիճակում հայտնված անձինք, այսպիսով, անհավասար պայմաններում էին հայտնվել։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն ընդգծել են պարբերական ուղիղ չվերթերի կարևորությունը Միրզոյանը գործընկերոջ ուշադրությանն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը Փաշինյան․ Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ «վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա» Վարչապետը նաև վստահեցրել է, որ եթե այս քայլերը չարվեն, երաշխավորում է, որ մեր տարածաշրջանում նոր պայթյուն է լինելու Թյուրքագետը՝ ԼՂ–ից ռուս խաղաղապահների դուրս գալու մասին․ Սյունիքը հայտնվեց լիարժեք թուրքական աքցանի մեջ Նա նշել է, որ դրանով Սյունիքի ու Ադրբեջանի բանակի միջև վերանում է վերջին հնարավոր խոչընդոտը Տոյվո Կլաարն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում Նրա թեկնածությունը Բորելի առաջադրումների ցուցակում է |