Մեքենայում դիմակ կրելու պահանջը դեռ ուժի մեջ է․ Կհանվի առաջիկայում

Մեքենայում դիմակ կրելու պահանջը դեռ ուժի մեջ է․ Կհանվի առաջիկայում

PanARMENIAN.Net - Սեփական մեքենայում դիմակ դնելու պահանջը դեռ ուժի մեջ է, այն կվերանայվի առաջիկայում։

Օգոստոսի 12-ին արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ առաջիկայում որոշ վայրերում կվերանայվեն դիմակի կրման պարտադիր պայմանները, անձնական մեքենայում դիմակ կրելու պահանջը կհանվի։

Պարետի հայտարարությունից հետո օգոստոսի 13-ից որոշ վարորդներ սկել են երթևեկել առանց դիմակի՝ կարծելով, թե նոր կանոնն արդեն ուժի մեջ է մտել։ Ոստիկանությունը շարունակում է կիրառել համապատասխան տուգանքներ՝ մեքենայում դիմակ չկրելու համար։

Ավինյանի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ դիմակի կրման կանոններում (անձնական օգտագործման ավտոմեքենայում կամ բնության գրկում), գրադարանների, թանգարանների գործունեության և թատերահամերգային միջոցառումների վերաբերյալ փոփոխություններ դեռ չեն կատարվել, առկա կանոնները շարունակում են գործել:

Փոխարենն օգոստոսի 12-ից թույլատրվում է հավաքների, ակցիաների, մինչև 40 հոգանոց ընտանեկան միջոցառումների անցկացումը։ Օգոստոսի 12-ից նաև ՀՀ սահմանը բաց է օտարերկրացիների համար։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---