Բելառուսում ևս մեկ ցուցարար է մահացել

Բելառուսում ևս մեկ ցուցարար է մահացել

PanARMENIAN.Net - Բելառուսում ևս մեկ ցուցարար է մահացել։ 25-ամյա տղամարդը մահացել է Գոմելում, բերման ենթարկելուց հետո, տեղեկացնում է BBC-ն։

Բելառուսի ՆԳՆ-ն հայտնել է ևս 700 ձերբակալվածի մասին։

3 օրում ավելի քան 6000 ցուցարար է ձերբակալվել, հիվանդանոցներում ավելի քան 250 տուժած կա։

Օգոստոսի լույս 13-ի գիշերը Մինսկում համեմատաբար խաղաղ է անցել՝ առանց կոշտ դիմակայության, որը կար նախորդ օրերին։ Մայրաքաղաքի Կամեննայա գորկա թաղամասում ուժայինները կրկին արցունքաբեր գազ են կիրառել։

Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում ուժայինների հետ բախումների պատճառը ցուցարարների անհամաձայնությունն է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հետ, որոնց համաձայն 80.08%-ով վերընտրվել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նրա հիմնական հակառակորդ Սվետլանա Տիխանովսկայան հավաքել է 10.9%։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---