SpaceX-ն ամսական 120 ինտերնետ-արբանյակ է արտադրում13 օգոստոսի 2020 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Իլոն Մասկի SpaceX ընկերությունը հայտարարել է, որ ամսական արտադրում է 120 Starlink ինտերնետային արբանյակ, ինչն աննախադեպ ցուցանիշ է աշխարհի համար, հայտնում է CNBC-ն։ Մինչև այս SpaceX-ը Falcon 9 հրթիռով ուղեծիր է հանել ինտերնետ-արբանյակների 10 խմբաքանակ։ Հայտնի է, որ 595 արբանյակից ավելի քան 500-ն ամբողջությամբ գործում է։ Նախատեսվում է ամենաքիչը 12,000 արբանյակ տեղադրել ուղեծրում։ Մասկը հայտնել էր ամբողջ երկրագունդը Wi-Fi-ով պատելու նպատակի մասին։ Եվ դրա համար 2015-ից ստեղծվել է Starlink ծրագիրը։ Երկու փորձնական արբանյակ գործարկվել է 2018-ին, իսկ 2019-ին ուղեծիր է ուղարկվել դրանց առաջին խումբը` բաղկացած 60 սարքից։ Օգոստոսի 7-ին SpaceX-ն ուղեծիր էր ուղարկել 57 ինտերնետ-արբանյակ՝ ընդլայնելով Starlink համակարգի համացանացային ծածկույթի ցանցը։ Օգոստոսի սկզբին SpaceX-ը $316 մլն-ի պայմանագիր է կնքել ԱՄՆ պաշտպանության նախարարության հետ։ SpaceX-ը սպասարկելու է մինչև 2027-ը բաց թողնվելիք ազգային անվտանգության բոլոր արբանյակների 40%-ը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Կալյուրանդ․ Եվրախորհրդարանը դեռևս 1987–ին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին»,–գրել է նա ԱՄՆ Պետդեպի զեկույցը ՀՀ մասին․ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ Զեկույցում նշվում է նաև, որ բանակում մահվան դեպքերը պատշաճ չեն հետաքննվում Տավուշում բերման ենթարկված 13 անձից 8-ին ազատ են արձակվել․ Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ձերբակալվել է Սուրեն Պետրոսյանին տեսակցել է Մարդու իրավունքների պաշտպանը Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» |