ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն աշխատողներին արգելել է հայկական ավիափոխադրողով պաշտոնական ուղևորության մեկնել13 օգոստոսի 2020 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը արգելել է իր աշխատակազմին օգտվել հայկական ավիափոխադրողներից պաշտոնական ուղևորություններ կատարելու համար։ Նաև կոչ է արել ճանապարհորդական ուղևորություններ ծրագրելիս հաշվի առնել, որ դրանք ԵՄ օդային անվտանգության ցուցակում են։ Արգելքը ներառում է հետևյալ ավիափոխադրողներին, սակայն չի սահմանափակվում միայն դրանցով․ Aircompany Armenia, Armenia Airways, Armenian Helicopters, Atlantis Armenian Airlines, Atlantis European Airways, Mars Avia և Skyball։ Դեսպանության հայտարարության մեջ նշվում է, որ 2020-ի հունիսին Եվրամիությունը բոլոր հայ ավիափոխադրողներին ավելացրել է ԵՄ օդային անվտանգության ցուցակում` կապված դրանց անվտանգության վերահսկողության վերաբերյալ մտահոգությունների հետ: Սահմանափակումը մինչև 2022-ն արգելում է բոլոր հայկական ավիափոխադրողներին թռչել ԵՄ երկրներ: Դեսպանությունը նաև կոչ է արել վերոնշյալը հաշվի առնել ճանապարհորդական պլաններ կազմելիս։ 2020-ի գարնանը ԵՄ-ն որոշել է ՀՀ-ում գրանցված բոլոր ինքնաթիռ շահագործողներին ընդգրկել ԵՄ թռիչքային անվտանգության ցանկում: Այսինքն՝ սահմանափակվում է ՀՀ-ում գրանցված ընկերությունների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու իրավունքը (բացառությամբ քաղաքացիների տարհանման, մարդասիրական և բժշկական նպատակներով իրականացվող թռիչքների)։ Համաձայն Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեի՝ որոշման պատճառը երկար տարիներ շարունակ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ոչ պատշաճ վերահսկողության և ոչ լիարժեք սերտիֆիկացման գործառույթների իրականացումն է: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |