144․5 մլրդ դրամ՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 22 ծրագրի շահառուներին

144․5 մլրդ դրամ՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 22 ծրագրի շահառուներին

PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-ի դրությամբ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22 ծրագրի արդյունքում շահառուներին ընդհանուր առմամբ հասանելի է դարձել 144.5 մլրդ դրամ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սոցիալական միջոցառումներով ծախսվել է 26,2 մլրդ դրամ, տնտեսական միջոցառումներով՝ 17.5 մլրդ դրամ, ևս 19.9 մլրդ դրամ փոխառու միջոցներ են տրամադրվել։ Այսինքն՝ մենք տրամադրել ենք բանկերին, որպեսզի ավելի լավ պայմաններով վարկավորեն գյուղատնտեսական ոլորտը, բիզնեսը և այլ ոլորտներ», - ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ տնտեսական միջոցառումների շրջանակում բանկերը 98․2 մլրդ դրամ փոխառու միջոցներ են տրամադրել բիզնեսին։

Օգոստոսի 13-ին Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված ևս 2 ծրագիր, դրանցից մեկը վերաբերում է զբոսաշրջության ոլորտին, մյուսը՝ գինեգործության։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---