ԱՆ․ Ռուսական պատվաստանյութի ձեռքբերման մասին քննարկում չկա, դեռ հետևում ենք

ԱՆ․ Ռուսական պատվաստանյութի ձեռքբերման մասին քննարկում չկա, դեռ հետևում ենք

PanARMENIAN.Net - Հայաստանի առողջապահության նախարարությունն այս պահին դեռ հետևում է ռուսական պատվաստանյութի մասին նորություններին, պատվաստանյութի ձեռքբերման մասին քննարկում դեռ չկա, PanARMENIAN.Net ին ասաց առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Ճշտող հարցին՝ արդյոք նման քննարկում նախատեսվում է՝ ԱՆ-ից նշեցին, որ այս պահին դեռ հետևում են։

Օգոստոսի 12-ին հայտարարվել էր, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը կթողարկվի 2 շաբաթվա ընթացքում։ ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, որ պատվաստանյութի արտադրությունն առաջին հերթին ուղղված է լինելու ներքին շուկայի կարիքներին։

Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ հայազգի գործարար Նուբար Աֆեյանին պատկանող Moderna ընկերության հետ քննարկումներ կան՝ պատվաստանյութի ձեռքբերման հարցով։ Ընկերության պատվաստանյութն առայժ փորձարկման 3-րդ՝ վերջնական փուլում է։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---