Beeline-ի 100 Մբիթ/վրկ ինտերնետն այժմ հասանելի է Նորք-Մարաշում և Շենգավիթում13 օգոստոսի 2020 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Beeline-ի 100 Մբիթ/վրկ գերարագ ինտերնետին արդեն կարող են միանալ նաև Նորք-Մարաշ և Շենգավիթ համայնքների բնակիչները: Ժամանակակից VDSL տեխնոլոգիայի շնորհիվ ինտերնետի արագությունն ավելացել է գրեթե 20 անգամ, ինչը նաև թույլ է տալիս բաժանորդներին տրամադրել թվային հեռուստատեսության նոր ծառայություններ և ապահովել ավելի բարձր որակ: «Մենք շարունակում ենք զարգացնել VDSL ցանցը և ձգտում ենք ամենա կարճ ժամանակում անել ամեն ինչ, որպեսզի հնարավորինս շատ մարդ կարողանա նույն գնով միանալ մի քանի անգամ ավելի արագ ինտերնետին: Տասնյակ հազարավոր տներում և բնակարաններում արդեն օգտվում են Beeline-ի VDSL կապից, և հետադարձ կապը ցույց է տալիս մեր հաճախորդների բարձր գոհունակությունը: Այժմ Նորք-Մարաշի և Շենգավիթի բնակիչներն էլ կարող են փորձարկել ինտերնետի նոր արագությունները և թվային հեռուստատեսության նոր որակը», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ Beeline-ի VDSL ինտերնետի հասանելիությունը կարելի է ստուգել և միացման հայտ թողնել կայքում: Միացումը կկատարվի մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում: Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Տավուշում բերման ենթարկված 13 անձից 8-ին ազատ են արձակվել․ Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ձերբակալվել է Սուրեն Պետրոսյանին տեսակցել է Մարդու իրավունքների պաշտպանը Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է |