Երևանի աղբի վերամշակման գործարանի կառուցումը կրկին հետաձգվել է13 օգոստոսի 2020 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրված Երևանի կոշտ թափոնների վերամշակման գործարանի կառուցման դրամաշնորհային համաձայնագրի ժամկետը կրկին հետաձգվել է, որոշումն ընդունվել է Կառավարության նիստում։ Հետաձգման պատճառը կորոնավիրուսի համավարակն է, ծրագրի իրականացման խորհրդատու գերմանական ընկերության մասնագետները հնարավորություն չեն ունեցել գալ Հայաստան, փոխանցում է Sputnik Armenia-ն։ Արդյունքում մրցութային հայտերի գնահատման գործընթացը, որը նախատեսվում էր ավարտել ապրիլին, մինչ այժմ չի ամփոփվել։ Ծրագիրն առաջին անգամ չէ, որ հետաձգվում է։ 1-ին անգամ այն հետաձգվել է այն պատճառով, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը չէր հավանել իր իսկ ընտրած խորհրդատուի աշխատանքը։ Նոր խորհրդատուի ընտրության պատճառով ծրագիրը մեկ տարով ուշացել էր։ Ավելի ուշ հայտատուների խնդրանքով ևս մի քանի անգամ հետաձգվել է արդեն ծրագրի իրականացման համար հայտարարված մրցութային հայտերի ընդունման ժամկետը։ 2019-ի նոյեմբերին վերջապես ավարտվեց հայտերի ընդունումն, ու խորհրդատու ընկերությունը սկսել է դրանց գնահատումը։ «Նոր աղբավայրի կառուցման ու հին աղբավայրի փակման շինարարական աշխատանքները կսկսվեն 2021-ին և կտևեն մոտ երկու տարի, որին կհաջորդեն թերությունների վերացման աշխատանքները»,- ասվել է Երևանի քաղաքապետարանից Կառավարություն ներկայացրած տեղեկանքում։ Երևանի աղբի վերամշակման գործարանն ու եվրոպական չափանիշներին համապատասխանող աղբավայրը կկառուցվեն ամենաշուտը 2025-ի դեկտեմբերի 31-ին։ «Երևանի կոշտ թափոններ» ծրագրի շրջանակում Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվել էր 2017-ի դեկտեմբերիին։ Պայմանագիրը նախատեսում է 8-ական մլն եվրո վարկ Եվրոպական ներդրումային բանկից (ԵՆԲ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից, 8 մլն եվրո դրամաշնորհ՝ Եվրոպական Միությունից՝ Հարևանության ներդրումային գործիքի միջոցով ու ևս 2 մլն եվրո դրամաշնորհ՝ E5P հիմնադրամից: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |