Արտագնա աշխատողները դեռ չեն կարող գնալ ՌԴ, քանի որ օտարերկրացիների մուտքի արգելքն ուժի մեջ է13 օգոստոսի 2020 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում արտակարգ դրության երկարաձգումը որևէ կերպ չի ազդում Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության վերականգման վրա, արտագնա աշխատանքի մեկնողները չեն կարողանում մուտք գործել ՌԴ, քանի որ շարունակում է ուժի մեջ մնալ այդ երկրի կառավարության՝ օտարերկրյա քաղաքացիների մուտքն արգելող որոշումը, ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնողների խնդրին: Հունանյանը հիշեցրել է Ավինյանի հայտարարության մասին, որ քննարկումներ են սկսվել ՌԴ-ի հետ օդային հաղորդակցության վերականգման ժամկետների ու պայմանների վերաբերյալ, որի շրջանակում էլ կհասցեագրվեն նաև արտագնա աշխատանքի մեկնողների հարցերը: «Հայաստանում արտակարգ դրության երկարաձգումը որևէ կերպ չի ազդում Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության վերականգման վրա: Համաճարակաբանական վիճակի կառավարման քաղաքականության շրջանակներում օտարերկրյա քաղաքացիների մուտքն արգելող որոշումների կայացումը յուրաքանչյուր երկրի սուրվերեն դաշտում է, և պայմանավորված չէ այլ երկրում արտակարգ դրության հայտարարմամբ կամ այդ դրության երկարաձգմամբ», - գրել է Հունանյանը: Օգոստոսի 12-ին ՀՀ-ում 5-րդ անգամ երկարաձգվել է մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով մինչ այս դեպի ՀՀ օտարերկրացիների մուտքի արգելք կար, սակայն այն հանվել է օգոստոսի 12-ին։ Ուշագրավ Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները մայիսին կրկին կհանդիպեն Սիմոնյանը կառուցողական է գնահատել Գաֆարովայի հետ նախորդ հանդիպումը Լավրով․ 2021-ին ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հարցը համաձայնեցված էր, բայց Փաշինյանը կանչեց ԵՄ–ին Նա նաև ասել է, թե ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ–ի առաքելության Միլլերը՝ Զախարովային․ Տարածաշրջանում առկա տուրբուլենտությունը ՌԴ գործողությունների հետևանք է Նա նաև կրկնել է, որ բրյուսելյան հանդիպումը կենտրոնանալու է Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա Լավրով․ ՀՀ իշխանությունը գիտակցաբար փլուզում է ՌԴ հետ հարաբերությունները Նա նաև ասել է, թե ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ–ի առաքելության |