ՀՀ-ից Արցախ մուտքի սահմանափակումները մեղմվել են

ՀՀ-ից Արցախ մուտքի սահմանափակումները մեղմվել են

PanARMENIAN.Net - Արցախի պարետ Ժիրայր Միրզոյանի որոշմամբ՝ Արցախի քաղաքացիություն չունեցող անձինք, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, օգոստոսի 12-ից սկսած ԱՀ այցելելու համար այլևս ստիպված չեն լինի պարետից թույլտվություն ստանալ, սակայն սահմանին պետք է ներկայացնեն վերջին 3 օրվա ընթացքում կատարված ՊՇՌ թեստի բացասական պատասխանը, հատնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Թեստավորման պարտադիր պահանջը չի տարածվի միայն մինչև 6 տարեկան երեխաների վրա։

Արցախի քաղաքացիները Հայաստան կարող են մուտք գործել միայն պարետի թույլտվությամբ, իսկ Հայաստանից Արցախ վերադառնալիս արդեն ստիպված կլինեն թեստավորվել ու իրենց հետ ունենալ թեստի բացասական պատասխանը։

Արցախի նախագահի որոշմամբ՝ օգոստոսի 13-ինարտակարգ իրավիճակի ժամկետը երկարացվել է ևս մեկ ամսով` մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 22:00-ն։ Հայաստանում ևս օգոստոսի 12-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև սեպտեմբերի 11-ը։ Օգոստոսի 13-ի դրությամբ՝ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստտաված դեպքերի թիվը հասել է 41,023-ի։ Արցախում վարակի դեպքերի թիվը 251 է։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---