Թանդիլյանի պատգամավորական մանդատը կանցնի Ստեփան Ստեփանյանին

Թանդիլյանի պատգամավորական մանդատը կանցնի Ստեփան Ստեփանյանին

PanARMENIAN.Net - ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանի պատգամավորական մանդատը կանցնի ռեյտինգային ընտրակարգով նրան հաջորդող ամենաշատ ձայներ ստացած թեկնածուին` Ստեփան Ստեփանյանին։

ԼՀԿ ցուցակով թիվ 4 ընտրատարածքից ստացված պատգամավորական մանդատը օրենքով սահմանված կարգով դադարելուն պես անցնելու է ռեյտինգային ընտրակարգով նրան հաջորդող ամենաշատ ձայներ ստացած թեկնածուին։

Ստեփան Ստեփանյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի տարածքային խորհրդի անդամ է:

Ստեփանյանը ծնվել է 1988 թ. մայիսի 30–ին: 2005-2010 թթ. սովորել և ավարտել է Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի միջազգային հարաբերություններ բաժինը` որակավորվելով որպես քաղաքագետ-միջազգայնագետ: 2011-ից առ այսօր դասավանդում է ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում:

2014-2016 թթ. դասավանդել է Հայաստանում ֆրանսիական քոլեջում։2011-2018 թթ. աշխատել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ՓԲԸ–ում զբաղեցնելով տարբեր պաշտոններ:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը հայտարարել է, որ վայր է դնում պատգամավորական մանդատն առողջական խնդիրների պատճառով։ Նա նաև դադարեցնում է գործունեությունը որպես «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---