Ադրբեջանական Ազերի-Չիրագ- Գյունեշլի բլոկից ստացված նավթը կրճատվել է 7%-ով14 օգոստոսի 2020 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական Ազերի-Չիրագ-Գյունեշլի բլոկից 2020-ի առաջին կեսին 91 մլն բարել նավթ է ստացվել (ավելի քան 12 մլն տոննա)։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ստացվել էր 98 մլն բարել։ Այդպիսով՝ 2020-ին նավթի ծավալը կրճարտվել է 7․2%-ով։ Այս մասին, Turan.az-ի փոխանցմամբ, հայտնում է նավթարդյունաբերող Ադրբեջանի միջազգային օպերացիոն ընկերությունը (ԱՄՕԸ)։ Ընկերությունը հայտնում է, որ միևնույն ժամանակ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բլոկի ծրագրի ծախսերը աճել են 30․8%-ով՝ մինչև $1 մլրդ 215 մլն։ Կրճատվել է նաև Ադրբեջանի պետական նավթային ֆոնդի՝ նույն ամիսներին Ազերի-Չիրագ-Գյունեշլի բլոկի և Շահ Դենիզ հանքավայրի շահութաբեր նավթի և գազի վաճառքից ստացված հասույթը։ Այն կազմել է 2 մլրդ 700,5 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 2 անգամ։ Պետական նավթային ֆոնդի եկամուտները 2020-ին նվազել են կորոնավիրուսի հետևանքով նավթի գների ընկնելու պատճառով։ Նախատեսվում էր, որ նավթից 12․4 մլրդ մանաթի մուտք է լինելու բյուջե, այն ինչ ստացվել է 7․3 մլրդ մանաթ՝ մոտ 5 մլրդ-ով ավելի քիչ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |